Ծանո ինձ, Տէր, զճանապարհս քո, և ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, հեռացո, Տէր, զմարմինս իմ ի խորհրդոց չարեաց, և հաստատեա յերկիւղ բարեաց` սուրբ և անարատ կեալ առաջի քո յամենայն ժամ։
Դադարեցո զիս, Տէր, ի չարաչար խորհրդոց իմոց և յառնելոյ զկամս մտաց իմոց և մարմնոյ իմոյ. զահագին օր գալստեան քո նկարեա առաջի աչաց իմոց` դողալ և սարսիլ ի դատաստանաց քոց։
Զարդարեա զիս, Տէր, մեծաւ երկիւղիւ քո, և դարձո յանառակութենէ յարդարութիւն, յաղտեղութենէ ի սրբութիւն, ի ծուլութենէ ի զգաստութիւն, ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ուղիղս։
Մի՛ մերժեր զիս, Տէր, ի հայրական գթոյ քոյ, համարձակիմ ի խնամս սիրոյ քոյ, ի ծնողէդ վերջացայ և զորդիութիւն իմ ուրացայ։ Հա՜յր, մեղայ յերկինս և առաջի քո, չեմ արժանի կոչիլ որդի քո, արա զիս իբրեւ զմի ի վարձկանաց քոց։
Նայեա, Տէր, ի մերկութիւն անձին իմոյ զոր կողոպտեաց թշնամին, և այժմ խայտառակ և ամօթալից կամ առաջի քո աստուածային գթութեանդ, մարդասիրեա և զգեցո ինձ զհանդերձ հարսանեաց, և մոյծ և ուրախացո զիս ի կոչումն բազմելոց քոց։
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...